ԿարևորՀասարակություն

Հայերն արվեստը գերադասում են պատերազմից․ «Ռոսիա-1»–ը՝ Հայաստանի մասին

«Ռոսիա-1» հեռուստաընկերության պատրաստած «По секрету всему свету»  Հայաստանի մասին պատմող հաղորդման երկրորդ մասը կցուցադրվի դեկտեմբերի 14–ին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Հաղորդման առաջին հատվածում ռուս դերասանուհի, հաղորդավարուհի Օլգա Կուզմինան պատմում է Հայաստանից ստացած իր անհավանական տպավորությունների մասին։

«Հայաստանը երկիր է, որտեղ զենքը վերածում են զարդի, կովի գլխից համեղ ուտեստ են պատրաստում, որտեղ հումորի սուր զգացում ունեն եւ սերն առանց հավատի չեն պատկերացնում»։

«Այստեղ հասկանում ես, որ ամեն ինչ այլ է, քան թվում է։ Հայերը չնայած տաքարյուն են, բայց արվեստը գերադասում են պատերազմից»,  – ասում է հաղորդավարուհին։

Հաղորդավար շրջել է Երևանում, եղել Վերնիսաժում, պարել Բերդ պարային համույթի հետ։ Գյումրիում էլ համտեսել է «քյալլա», փորձել փամփուշտից զարդեր պատրաստել։

Back to top button