ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ռազմատենչության դեմ՝ Արցախի անկախության ճանաչում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո տարածված հայտարարությունները իրարամերժ են «Ռադիոլուրի» հյուրասրահում այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունից երեւում է, որ խոսվել է փոխվստահության մթնոլորտի ու Արցախին բանակցային սեղան բերելու մասին։ Ադրբեջանական կողմը նշում է, որ նախարարները հանդիպելու են 2020 թվականի հունվարին, մինչդեռ մեր կողմից հստակ ժամկետներ չեն նշվում։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից և Ադրբեջանը երբեք չի կարող հանդես գալ թելադրողի դիրքերից։  Մինչև հանդիպումը ադրբեջանական կողմի տարածած հայտարաությունը՝ տարածքային ամբողջականության և Արցախին Ադրբեջանի կազմում տեսնելու շեշտադրմամբ, ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, քարոզչական նշանակություն ունի։

Ադրբեջանում 2020-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, և ռազմատենչ հայտարարությունների պակաս Բաքվում չի լինի։

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը․ «Եթե մեր քայլերն ուղղված են մթնոլորտի առողջացմանը,  ապա նման հայտարարությունները ընդունելի չեն կարող լինել և դատապարտելի են։ Այդ հայտարարությունները կներկայացվեն թե ՄԽ համանախագահներին, թե խորհրդարանական դիվանագիտության հարթակներում։ Դրանք ցույց են տալիս, որ Արցախի անկախ կարգավիճակին այլընտրանք չի կարող լինել»,- ասել է Տաթեւիկ Հայրապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close