ԿարևորՔաղաքական

Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Հետ զրույցում Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդն ընդգծել էր, որ այս քայլով Նիդերլանդները հավաստում է աջակցությունը Հայաստանի կառավարությանը և գնահատում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության գործում հանձնառությունը: Դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեն խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտը, Ջոել Ֆորդևինդը, Մարտին վան Հելվերտը, Սվեն Կոփմանսը, Շուրդ Վիմեր Շուրդսման:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close