ԿարևորՀասարակություն
Հիմնանորոգված մանկապարտեզ՝ Բասենում


Շիրակի մարզի Բասեն համայնքում այսօր վերաբացվել է մանկապարտեզը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է պետության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 10մլն 950 հազար դրամ գումարով:


ԱՄՆ ՄԶԳ/Անցումային շրջանի նախաձեռնությունների աջակցությամբ իրականացվող «Armenia Support Initiative» ծրագրի կողմից էլ «Մի բան անենք» համայնքային զարգացմանն ուղղված ազգային արշավն է իրականացվել:
Հայաստանի կողմից ժողովրդավարացման առաջընթացով պայմանավորված վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է ֆինանսավորումը Հայաստանին շուրջ 40 տոկոսով։


Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: