ԿարևորՀասարակություն

Հայերն արվեստը գերադասում են պատերազմից․ «Ռոսիա-1»–ը՝ Հայաստանի մասին

«Ռոսիա-1» հեռուստաընկերության պատրաստած «По секрету всему свету»  Հայաստանի մասին պատմող հաղորդման երկրորդ մասը կցուցադրվի դեկտեմբերի 14–ին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Հաղորդման առաջին հատվածում ռուս դերասանուհի, հաղորդավարուհի Օլգա Կուզմինան պատմում է Հայաստանից ստացած իր անհավանական տպավորությունների մասին։

«Հայաստանը երկիր է, որտեղ զենքը վերածում են զարդի, կովի գլխից համեղ ուտեստ են պատրաստում, որտեղ հումորի սուր զգացում ունեն եւ սերն առանց հավատի չեն պատկերացնում»։

«Այստեղ հասկանում ես, որ ամեն ինչ այլ է, քան թվում է։ Հայերը չնայած տաքարյուն են, բայց արվեստը գերադասում են պատերազմից»,  – ասում է հաղորդավարուհին։

Հաղորդավար շրջել է Երևանում, եղել Վերնիսաժում, պարել Բերդ պարային համույթի հետ։ Գյումրիում էլ համտեսել է «քյալլա», փորձել փամփուշտից զարդեր պատրաստել։

Армения — По секрету всему свету

Արդեն հասցրե՞լ եք դիտել По секрету всему свету հաղորդումը Հայաստանի մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքով։🙏 Հատուկ շնորհակալություն նկարահանումներին աջակցելու համար BERT Dance EnsembleHayAr Jewellery Artak TadevosyanՇիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D centerԳյումրիում ամենահայտնի 🐮 քյալլա պատրաստող Արայիկ Հովսեփյանին 😊📅 Հաղորդման երկրորդ մասը դիտեք դեկտեմբերի 14-ին:

Gepostet von ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA am Samstag, 30. November 2019
Ցուցադրել ավելի
Back to top button
Close