Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
[email protected]

«Անդրադառնալով «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեղադրանքին՝ գրականագետ Գ. Հակոբյանը նշել է, որ Պաստեռնակի դեմ քննադատական, հենց բանաստեղծուհու բնորոշմամբ՝ «մի պարզունակ հիմարություն»-ելույթով Կապուտիկյանն իսկապես հանդես է եկել 1956 թվականին գրողների տանը գումարված ժողովում, իսկ բացատրությունն այն էր, որ ելույթի նախօրեին Կապուտիկյանը մի խումբ երիտասարդ գրողների հետ հանդիպում է Սփյուռքից առաջին անգամ Երեւան ժամանած՝ «Նաիրի» շաբաթաթերթի խմբագիր Անդրանիկ Ծառուկյանի հետ, ամբողջ օրը շրջում պատմամշակութային օջախներով, իսկ վերջում էլ՝ մինչեւ գիշերվա 1-2-ը, Կապուտիկյանի տանը շարունակում են հոգեւոր ու մի քիչ էլ մարմնավոր,-կոնյակ, սուրճ, մրգեր, — խրախճանքը:

«…Երբ առավոտյան զարթնեցի՝ նոր միայն ինձ հաշիվ տվեցի երեկվա մեր արածի մասին. դաշնակցական գրող, հայհոյելու չափ ազատախոս եւ ազատամիտ արտասահմանյան խմբագիր, ու մենք մինչեւ ուշ գիշեր շրջել ենք նրա հետ՝ ինքներս էլ միանալով նրա բացախոսությանը մեր կարգերի, մեր կուսակցության հասցեին»: «Գլուխ բարձրացրած «Homo Sovetikus»-ի բնազդական վախը Կապուտիկյանին մղում է ապացուցելու իր «գաղափարական նվիրվածությունը», եւ նա ամբիոն է բարձրանում՝ հնչեցնելով Պաստեռնակի դեմ ուղղված ելույթը, որի «կվինտ-էսենցիան» Պաստեռնակին Իսահակյանի հետ համեմատելն էր՝ հօգուտ Վարպետի մարդկային, բարեհամբույր, մեր ցավ ու հոգսով ապրող տեսակի»,- մեկնաբանում է Հակոբյանը` հավելելով` զղջումն ու ամոթի զգացումը տանջել է Կապուտիկյանին տարիներ շարունակ՝ ստիպելով այս միջադեպի մասին գրել «Գզրոցներում»: «Ահա սա էր իմ ասածի «կվինտ-էսենցիան», մի պարզունակ հիմարություն, որը, սակայն, ցեխաջրի ցայտեր թողեց ինձ վրա, մնաց ներկաների եւ, ամենից շատ, իմ հիշողության մեջ…»,- ասել է Կապուտիկյանը»:

Մանրամասները՝ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button