ԿարևորՀասարակություն

Հայաստանի ազգային գրադարանը՝ զբոսաշրջիկների այցելավայրերի ցանկում

Հայաստան այցելած շատ զբոսաշրջիկներ կամ արտերկրի մշակութային գործիչներ լավ ավանդույթ են դարձրել Հայաստանի ազգային գրադարանն իրենց պարտադիր այցելավայրերի ցանկում ընդգրկելը:

Այսպես են վարվել նաև Ազգային գրադարանի հյուրերը՝ Ուկրաինայի ազգային գրադարանի գրադարանավարները: Նրանք շրջայց են կատարել գրադարանում՝ զուգահեռներ անցկացնելով իրենց գրադարանի համապատասխան բաժինների հետ:

ՈւԱԳ-ի աբոնեմենտային բաժնի գլխավոր գրադարանավար Նատալյա Ժարկովան նշել է, որ հիացած են Հայաստանի ազգային գրադարանի լեփ-լեցուն ընդհանուր ընթերցասրահով. ընթերցողների նման հաճախելություն կերազի ցանկացած գրադարան: Նրանց դուր է եկել նաև Ազգային գրադարանի՝ միջգրադարանային բաժնույթով սպասարկման կարգը:

Գրադարանավարների հետ զրուցելով և յուրատեսակ փորձի փոխանակում կատարելով՝ հյուրերը տպավորված են հեռացել  գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով՝ նշելով, որ Հայաստան իրենց այցի վերջին օրն ուրախ են Ազգային գրադարանում անցկացնելու համար, և որ առանց այս գրադարանը տեսնելու չի կարելի հեռանալ Հայաստանից:

Ցուցադրել ավելի
Back to top button