ԿարևորՀասարակություն

«Հայաստանը փոխեց իմ՝ աշխարհի այս հատվածի մասին պատկերացումը»․ ամերիկացի բլոգերը Հայաստանի մասին

Ամերիկացի բլոգեր Դեյվիդ Հոֆմանի Հայաստանի և Արցախի մասին պատմող տեսանյութերի հրապարակմանը ընդառաջ` Banks.am անդրադարձել է նրա Հայաստան կատարած այցին, որը կազմակերպվել էր Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքան էջում գրում է, որ բլոգերների նման այցեր պարբերաբար կազմակերպվում են: Դրանց առավելությունն այն է, որ հանրային դեմք հանդիսացող անհատը կարողանում է որպես զբոսաշրջիկ իր անմիջական փորձառությունը փոխանցել իր հետեւորդներին։ «Այս դեպքում նյութը շատ ավելի անկեղծ է, զբոսաշրջիկը շրջում ու տեսնում է այն բոլոր առաջարկները, որ ունեն Հայաստանն ու Արցախը»,– նշված է գրառման մեջ։

«Հայաստանը փոխեց իմ՝ աշխարհի այս հատվածի մասին պատկերացումը»,- անկեղծացել է Դեյվիդը

Ցուցադրել ավելի
Back to top button