ԿարևորՀասարակություն

Ելակի ԴՆԹ–ն Մեծամորի դպրոցի աշակերտների բաժակների վրա

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)-ի գրասենյակում «Ռոսատոմ» կորպորացիայի՝ More for Metsamor կրթական նախագծի շրջանակներում Մեծամորի թիվ 2 դպրոցի  աշակերտները ելակից ԴՆԹ են առանձնացրել։ Գիտական այս եւ նմանատիպ փորձերը ժամանակակից կրթական ձեւաչափերը հասանելի են դարձնում աշակերտներին եւ եւ նպատակ ունեն դպրոցը վերածել Մեծամորի կրթական հանգույցի:

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)-ի գրասենյակի կենտրոնում առաջին հայացքից թվում է՝ արտասավոր ոչինչ չկա։ Սեղանին մրգեր են՝ բանան ու ելակ, բայց որ մրգերը ուտելու ու հյուրասիրության համար չեն հասկացնում են սեղանի վրա կերակրի աղը, աման լվալու հեղուկն ու բժշկական սպիրտը։

Սեղանի շուրջը Աստղիկ Հակոբյանը` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային մեխանիզմների հետազոտման գիտական խմբից, ու Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներն են։

Այստեղ եկել են «Ռոսատոմ» պետկորպորացիայի More for Metsamor կրթական նախագծի շրջանակներում:

 Սեղանի շուրջը Աստղիկը գիտական «պայթյուն» է պատրաստվում անել աշակերտների հետ միասին. որոշել են ելակից գենոմ անջատել, որ երեխաներին ցույց տան՝ գենոմ ասվածը վերացական բան չէ, փորձից հետո կտեսնեն ու կշոշափեն։

Փորձը տեւում է մի քանի րոպե, անհրաժեշտ է մեկ բաժակ, գդալ, պոլիէթիլենային տոպրակ, որը հնարավոր լինի փակել երկու կողմից։

Իսկ ամենասկզբում պետք է նախ ճզմել ելակը՝ երկու կողմից փակ տոպրակի մեջ։

«Պետք է այնպես փակել տոպրակը, որ օդ ներսում չմնա։ Երկու ելակը լրիվ բավական է փորձն սկսելու համար։ Անհրաժեշտ է այնպես ճզվել, որ ստացվի ելակի խյուս (պյուրե)։ Ֆիզիկական ուժով ճզմում ենք ելակը, այսինքն՝ ճզմում ենք բջիջները»,– փորձի ընթացքում բացատրում է Աստղիկը։ 

Երբ արդեն կա մրգի խյուսը, գործը լուծույթ պատրաստելունն է. մեկ բաժակ ջուր, մեկ գդալ աղ եւ աման լավանալու հեղուկ։

Մի քանի րոպե հետո ճզմված ելակի, աղաջրի լուծույթի, աման լվանալու հեղուկի եւ բժշկական սպիրտի խառնուրդը մի քանի վայրկյանում աշակերտների ձեռքում սկսում է «պայթեցնել» ելակի բջիջներն ու մակերեսին առանձնանում է գենոմը։

«Այ այս սպիտակը մեր ելակի ԴՆԹ–ն է, որ առանձնացել է բաժակի մակերեսին»,– փորձի վերջում Աստղիկը փորձում է հասկանալ՝ բոլո՞ր աշակերտների մոտ է արդյունքը դրական։

Փորձի արդյունքներից ոգեւորված ու տպավորված, աստղիկը երեխաների հետ ասում է. «Գիտությունն է Հայաստանի ապագան»։

Վերջում պայմանավորվում են՝ աշակերտները իրենք ինքնուրույն ԴՆԹ–ն կառանձնացնեն՝ նմանատիպ մի փորձով։

Ցուցադրել ավելի
Back to top button