ԿարևորՀասարակություն
Ամանորին ընդառաջ դրամական աջակցություն

Յուրաքանչյուր տարի՝ Ամանորին ընդառաջ, Գյումրիում համայնքի բյուջեով նախատեսվում և հատկացվում է դրամական աջակցություն Արցախյան պատերազմի մասնակիցներին (առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող), խաղաղ կամ պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև՝ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած գյումրեցի վետերաններին։