ԿարևորՄշակույթ

Երբ Ջեքսոնը հնչում է դուդուկով (տեսանյութ)

Երեկ Կ. Դերմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Դասական Ջեքսոն» (The Classical Jackson) համերգը։ Համերգային այս նախագիծը ներկայացնում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հիթերը նվագախմբային նոր գիրծիքավորմամբ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի‚ երգչախմբի‚ բեք վոկալի‚ DJ-ի կատարմամբ։ Համերգին յուրահատուկ հետաքրքրություն հաղորդեցին տերմենվոքս երաժշտական գործիքի օգտագործումն ու լուսային էֆեկտները։

Հետաքրքրական էր, որ Փոփի արքայի երգերից մեկը ներկայացվեց հայկական դուդուկով։

«Ընտ­րու­թյու­նը կա­տար­վել է հետեւյալ սկզ­բուն­քով. ըն­տր­վել են այն ստեղծագործությունները‚ ո­րոնք կա­րող են լա­վա­գույնս հն­չել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի կա­տար­մամբ։ Ա­ռանձ­նաց­րել ենք նաև այն եր­գե­րը‚ ո­րոնք դր­սում այն­քան էլ շատ չեն գոր­ծի­քա­վոր­վել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հա­մար։ Ջեք­սո­նի եր­կր­պա­գու­նե­րը‚ որոնք հա­զա­րա­վոր ան­գամ­ներ լսել են նրա եր­գե­րը‚ մեր հա­մեր­գին գա­լով՝ դրանք կունկ­նդ­րեն նոր հն­չո­ղու­թյամբ»,– ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սերգեյ Սմբատյանը։

Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմբի կատարմամբ հնչեցին «You Are Not Alone», «Black Or White», «They Don’t Care About Us», «Remember The Time» եւ այլ ստեղծագործություններ։ Գործիքավորումը կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանինն էր։

Back to top button