ԿարևորՀասարակություն

Նոր նվիրատվություն. «Ավանգարդ մոթորս»-ը երկու Mercedes Sprinter է նվիրել Երևանին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ը երկու Mercedes Sprinter է նվիրել Երևան քաղաքին:

«Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունն անհրաժեշտ է»,- գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button