ԿարևորՀասարակություն
Խորհրդարանը չընդունեց ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագիծը


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
«Իմ քայլը» խմբակցությունը հայտնեց, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին: Նախագիծը չընդունվեց 19 կողմ և 89 դեմ ձայներով: