ԿարևորՀասարակություն

Դրախտիկն արդեն գազ ունի

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող գազատարի անցկացման աշխատանքները:

Դրախտիկ բնակավայրի 4, 5, 6, 10-րդ փողոցների բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվել գազի սպասարկումից: Ծրագրի շահառուները շուրջ 60 տնային տնտեսություններ են:

Ծրագիրը ներառում է նաև Դրախտիկի դպրոցի գազիֆիկացումը:

Այն կյանքի կոչելու համար հատկացվել է 15 մլն դրամից ավելի ֆինանսավորում կառավարության և համայնքի բյուջեներից:

Ցուցադրել ավելի
Back to top button