ԿարևորՀասարակություն

Արցախում մուղամ լսելու միակ ճանապարհը խաղաղությունն է․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Ղարաբաղ:

Աննա Հակոբյանն այս մասին հայտարարել է «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք» խաղաղություն և անվտանգությունե թեմայով համաժողովի ժամանակ: Նա, այսպիսով, արձագանքել է Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկությանը:

«Նա կարող է լինել մեր հյուրը, մենք գիտենք՝ ինչպես պատվել հյուրին: Հյուրընկալության կանոններից է՝ հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք: Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են: 

Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,- եզրափակել է Աննա Հակոբյանը: 

Ադրբեջանի նախագահ Ալիեւի տիկին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Արցախում ադրբեջանական մուղամ լսելու իր երազանքի մասին հայտնել էր Telegram-ի իր էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button