Առաջարկվում է շրջիկ առևտրի կետերի տուրքը սահմանել 50 հազար դրամ

Ազգային ժողովը քննարկում է «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:
Նախագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, սահմանում է Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ հարաբերությունների կարգավորումը:
«Հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի
հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն
կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու
շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե
ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող
են մատուցել այդ կետերի միջոցով և որ ժամերին:
Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես՝
Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը,
որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները:
Կսահմանվի նաև տեղական տուրք, նախատեսված է 50 հազար դրամի չափով»,- ասել է Գաբրիելյանը: