ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ալավերդիում 90–120 հազար դրամով հանրային տարածքներ են օտարվել․ Լոռու մարզպետ

«Վանաձորի Թումանյան 12 հասցեում գտնվող մորթու–մուշտակի ֆաբրիկան ձեռք բերելիս շենքի կադաստրային արժեքը 130 մլն դրամ է եղել, որոշ  ժամանակ անց  կադաստարյին արժեքը նվազեցվել է մինչև 40 մլն դրամ։ Բնականաբար, դրանից հետո նվազել են նաև հարկերը»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» հայտարարել է Լոռու մարզպետ Անդրեյ  Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով՝ սպանդանոցի շենքի  կադաստրային արժեքը նույնպես ցածր է գնահատվել, հետագայում նույն շենքը մի քանի մլն դրամի դիմաց գրավադրվել է բանկում։ Խնդիրներ են հայտնաբերվել նաև Ալավերդու վեց մանկապարտեզում․ դրանք վաճառվել են ցածր գներով։ Համայնքին պատկանող հողատարածքները նույնպես ծիծաղելի գներով են օտարվել։

«Ալավերդու կենտրոնում՝ 200, 400, 500 քառակուսի մետր տարածքները  վաճառվել են  90 հազար կամ 120 հազար դրամով, կարճ ժամանակ անց դրանք օտրավել են պաշտոնյաներին, նրանց կանանց ու քույրերին», –ասել է մարզպետը և նշել, որ օտարման գործընթացին վերաբերող փաստերի փաթեթն առաջիկայում կներկայացվի իրավապահներին։

Լոռու մարզպետն անդրադարձել է նաև մարզի սոցիալ–տնտեսական խնդիրներին, բնապահպանական հարցերին։ Լոռիում են գտնվում երեք խոշոր հանքարդյունաբերական գործարանները՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Թեղուտ ՓԲԸ–ն և Ալավերդու պղնձաձուլարանը։

Ըստ Ղուկասյանի՝ չինական կողմի հետ նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են։  Նախատեսվում է, որ այն կաշխատի նոր տեխնոլոգիաներով։ «Հնարավոր է և հանքարդյունաբերություն, և տուրիզմ զարգացնել»,– վստահեցրել է  Լոռու մարզպետ  Անդրեյ Ղուկասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button