Ադրբեջանուհին զգուշացնում է Ալիևին` դեկտեմբերի 5–ին պատրաստվում է մեկնել Հայաստան

Սումգայիթի բնակչուհին տեսաուղերձ է զետեղել համացանցում, որում տեղեկացնում է, որ պատրաստ է տեղափոխվել Հայաստան, քանի որ Ադրբեջանում անտանելի իրավիճակ է, տիրում է անարդարության մթնոլորտ։ Նա նախազգուշացրել է Ալիևին, որ դեկտեմբերի 5–ին պատրաստվում է մեկնել Հայաստան։
Սա Այսել Մուստաֆաևայի՝ երկրի ղեկավարին հասցեագրված առաջին տեսաուղերձը չէ։ Նա բազմիցս դիմել է նախագահին՝ տեղեկացնելով Ադրբեջանի դատական համակարգում առկա աղաղակող խնդիրների մասին և նշել, որ եթե դատարանները հրաժարվեն քննել իր ներկայացրած բողոքները՝ կդիմի ծայրահեղ քայլի։
Երիտասարդ կինը իր վերջին տեսաուղերձով նաև տեղեկացնում է որ բազմաթիվ նամակներ է ուղարկել Բաքու՝ նախագահական նստավայր։ Նա նաև փորձել է մոտենալ Ալիևին՝ վերջինիս Սումգայիթ այցի ժամանակ, բայց բախվել է ոստիկանական բիրտ ուժերի դիմադրությանը։
Մուստաֆաևան խնդրել է ադրբեջանցիներից իրեն դավաճան չանվանել։ «Ես չեմ դավաճանել երկիրը, դա արել են չինովնիկները»։