Մասնագիտություն

«Մասնագիտություն»․ Մարդն անզոր է կրակի դեմ, բայց ոչ հրշեջը

Հրշեջի մասնագիտությունը կոչում է՝ լի վտանգներով, փորձություններով, անակնկալներով: Կարմիր մեքենաներով կայծակնային արագությամբ ու խիզախ հերոսների նման հրշեջները սլանում են այնտեղ, որտեղ մարդիկ ունեն իրենց օգնության կարիքը: Ցանկացած հրդեհ ունի իր առանձնահատկություններն ու դժվարությունները, բայց կառավարելի է, եթե հրշեջը արհեստավարժ է, ունի ֆիզիկական և մասնագիտական բարձր պատրաստականություն, անհրաժեշտ փորձ, հոգու արիություն և նվիրվածություն, թիմում աշխատելու կարողություն, անձնազոհ է, խիզախ և համարձակ։ Ինչպե՞ս դառնալ հրշեջ, ինչպիսի՞ն պետք է լինի հրշեջը, ազգային նկարագրի ի՞նչ վառ օրինակներով է առանձնանում հայ հրշեջը, ինչպիսի՞ն է եղել Հայաստանի հրշեջ պաշտպանության ստեղծման պատմությունը, ո՞րն է հրշեջի կոչումը, որո՞նք են տվյալ մասնագիտության դժվարությունները, ինչպիսի՞ն է ժամանակակից հրշեջը, ներկայումս ի՞նչ նոր տեխնիկական միջոցներով են աշխատում հրշեջները, որքանո՞վ է մեծ հրշեջի մասնագիտության պահանջարկն աշխատանքային շուկայում: Զրույց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության Էրեբունու բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Նորայր Հարությունյանի հետ:

Back to top button