ԿարևորՍպորտ

«Հոֆենհայմը» հայերեն գրառում է արել

«Հոֆենհայմը» Facebook-ի իր էջում հայերեն գրությամբ հայտարարություն է տարածել:

«Ողջույն, սիրելի՛ մարզական երկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես, հավանել նկարն ու կիսվել դրանով։
Հաջողություն ենք մաղթում բոլորին»,- գրված է ակումբի պաշտոնական էջում:


Back to top button