ԿարևորՄշակույթ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ամանորյա տոնական ծրագիր

Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգա ավանդական դարձած ձեռնարկով: Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար:

Երեկոյին, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև անակնկալ մենակատարներ, որոնց ելույթները ևս տոնական տրամադրություն կստեղծեն:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close