ԿարևորՀասարակություն

Արսեն Թորոսյանն առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգից հատված է ներկայացրել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքի իր էջում մի հատված է ներկայացրել է առողջապահական համակարգի 2020-2025 թթ. զարգացման հայեցակարգից:

1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ պետական քաղաքականության գերակայություններից մեկը հանրային առողջության պահպանումը և ամրապնդումն է, հիվանդությունների կախարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը:

2. Առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարևորագույն գործոններից և Կառավարության առաջնահերթություններից է:

3. Առողջապահական համակարգն ավելին է, քան բժշկական օգնության և սպասարկման մատուցումը: Այն պետք է գործի որպես համապարփակ սոցիալական ուղղվածությամբ համակարգ, որի նպատակն է բնակչության առողջությանը պահպանումը և բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականության ապահովումը:

4. Առողջապահական համակարգի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է հետևյալ հիմնական գործառույթներով`

I. առողջապահական համակարգի կառավարում,
II. առողջապահական համակարգի ռեսուրսային ապահովում,
III. առողջապահական ծառայությունների տրամադրում,
IV. առողջապահության համակարգի ֆինանսավորում:

5. Նշված գործառույթները փոխկապակցված են և բխում են մեկը մյուսից, ուստի առողջապահական համակարգի զարգացումը պահանջում է դրանցից յուրաքանչյուրի զարգացումն առանձին և ընդհանուր՝ ամբողջ համակարգի ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով:

Back to top button