ԿարևորՄտքերի խաչմերուկ

Արարատն էլ է հանքավայր, շահագործե՞նք․ «Ենոքավանի հանրապետություն»

«Շատ գիտակ մարդիկ կասեն՝ եթե կա հանք, այն պետք է շահագործվի։ Բայց պետք է նաև հասկանալ՝ կան ապրելատեղեր ու կան աշխատելու տեղեր», – ասում է  «Ենոքավանի հանրապետություն» հաղորդման հեղինակ  Արտակ Չիբուխչյանը՝  խոսելով  Հայաստանի հանքավայրերը շահագործելու վտանգների մասին։

Արտահանում ենք մեր երկրի հանքանյութը մեկ այլ երկրում մշակելու համար ՝ ասում է Չիբուխչյանը ու նկատում․ «Շվեյցարիան հանքավարեր չունի, բայց այդ երկրում պահվում է ավելի շատ մաքուր երկաթ, քան Հայաստանում։ Թող մեկ այլ երկրում կորզեն հանքանյութը ու մշակել Հայաստանում, ի՞նչու է հակառակը արվում»։

Եթե Հայաստանի բոլոր հանքերը շահագործենք, ապա մեր երկիրը  կդարձնենք շատ գեղեցիկ, հրաշալի տեսքով հանքավայր, մենք դա՞ ենք ուզում ՝ հարցնում է Չիբուխչյանը։  Նրա համոզմամբ՝ Ամուլսարը   շահագործելու դեպքում կկորցնենք Ջերմուկը, որը Հայաստանի առողջարանային բրենդն է, ինչպես Բորժոմին Վրաստանի կամ Կառլովի Վարին՝ Չեխիայի համար։

«Նույն տրամաբանությամբ եկեք շահագործենք Արարատը։  Հաստատ հանածո կլինի այնտեղ», – ասում է  Չիբուխչյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button