ԿարևորՀասարակություն

Ասֆալտը եղավ, մնացածը իմ գործը չի. Սիսի բնակիչը` Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում հանդիպել է Սիս գյուղի բնակիչների հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիս գյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կվերանորոգի տեղի ավտոճանապարհը։ Այժմ այցելել եմ Սիս՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին»։

Վարչապետը  Սիսում տեսավ նաև երեխային` 10 տարեկան Սամվելին, որը խնդրել էր վերանորոգել ճանապարհը:

«Պարո՛ն Փաշինյան, իմ խնդրանքն էն էր, որ ասֆալտը լինի, եղավ, իսկ  մնացած շտկումները, թե քանի սանտիմետր է, ինչ է, էտի արդեն իմ գործը չի, դա արդեն դուք ձեր մեջ կտեսնեք՝ քանդվելու է, չի քանդվելու»,- ասաց Սիս գյուղի հայտնի բնակիչը: 

Ցուցադրել ավելի
Back to top button