ԿարևորՀասարակություն

Երևանը Forbes-ի ցանկում 2020-ի թերագնահատված ճանապարհորդական 10 ուղղություններից է

Forbes-ի վարկանիշով Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2020 թվականի  թերագնահատված ճանապարհորդական 10 ուղղություններից է:

«Չի կարելի ասել, որ այդ ուղղությունները հայտնի չեն տեղեկացված ճանապարհորդների և ուղևորների շրջանում. Նրանք պարզապես արժանի են շատ ավելի մեծ վստահության, քան ստանում են», — գրում է Forbes- ը:

«Երևանը երկրագնդի ամենահին բնակավայրերից է, որը հայտնի է դեպի Արարատ լեռը բացվող  հիասքանչ տեսարանով: Արարատը, ինչպես նաև հայկական կոնյակն ու գինին Հայաստանի խորհրդանիշներն են: Երևանն անվանում են «վարդագույն քաղաք»՝ վարդագույն հրաբխային տուֆի պատաճառով, որի վրա են ձևավորվել նրա ճարտարապետական շինությունները», — ասվում է հոդվածում:

Հեղինակն առաջարկում է տվյալները վերցնել  Քարդաշյանի էջից և հանգրվանել Երևանի «Մարիոթ»-ում, որը մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում գտնվող կամարակապ պատուհաններով հիանալի շինություն է: Ճաշելու համար խորհուրդ է  տալիս տեղեր պատվիրել հանրահայտ Dolmama ռեստորանում, որտեղ հյուրընկալվել են նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Հիլարի Քլինթոնը, Ուելսի իշխանը և Ժերար Դեպարդյեն:

Ցանկում ներառված է նաև Կոլոնիա դել Սակրամենտոն՝ Ուրուգվայ, Քոն Դաօ՝ Վիետնամ, Լագոսը՝ Նիգերիան; Մոնդուլկիրի՝ Կամբոջա; Փունտա Գորդա՝ Բելիզ; Ռոտերդամ՝, Նիդեռլանդներ, Սան Անտոնիո՝ Տեխաս; Սանտիագո՝ Չիլի և Թելչ՝ Չեխիա:

Ցուցադրել ավելի
Back to top button