ԿարևորՏնտեսական

ՀԾԿՀ–ն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտ չի ստացել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ–ից էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտ չի ստացել․«Ռադիոլուրին» փոխանցել են  հանձնաժողովի լրատվական բաժնից, միաժամանակ տեղեկացնելով, որ այս տարվա սեպտեմբերի 10-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է սկսել էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթաց:

Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագինը վերանայում է ՝ընկերություններին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:

Back to top button