ԿարևորՀասարակություն
Սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները


Երեւանի Հանրապետության հրապարակը պատրաստվում է Ամանորին։ Սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները


Տոնածառը ձեռք էր բերվել անցած տարի։ Այն բարձր որակի արհեստական եղեւնու ճյուղերից է պատրաստվում, ունի 35+2 մետր բարձրություն, հիմքի տրամագիծը 14,4 մետր է։


Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու Գորան Բրեգովիչի բենդը։ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանություն Բրեգովիչը հրավիրում է բոլորին Երեւան՝ Նոր տարվա գիշերը անցկացնելու Հանրապետության հրապարակում, Բրեգովիչի բենդի հետ։