ԿարևորՀասարակություն

Սիլիկոնյան սարեր՝ հովտի փոխարեն. Հայաստանը ՏՀՏ համաշխարհային քարտեզում

Երեւանում դեկտեմբերի 4-5–ը կկայանա «Խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը։ Այն խելացի լուծումներ կառաջարկի ՏՀՏ ոլորտի եւ համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։

Ռադիոլուրի 18.00–ի թողակումից հատված

Սան Ֆրանցիսկոյի «Սիլիկոնյան հովիտը» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում իր հստակ տեղն ունի, իսկ Հայաստանը մոտ ապագայում մեծ պոտենցիալ ունի դառնալու տարածաշրջանի «Սիլիկոնյան սարերը»։ Իսկ ինչո՞ւ սարեր, պատասխանը շատ պարզ է՝ մենք հովիտներ ու դաշտեր չունենք։

Երկու օր՝ դեկտեմբերի 4-5–ը աշխարհի լավագույն տեխնոմտքերը կհավաքվեն Սիլիկոնյան սարերի «լանջին» ու կփորձեն միասին հասկանալ, թե ո՞ւր է գնում ամբողջ աշխարհը եւ ի՞նչ լուծումներ պետք է կիրառել ՏՏ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Սա այն է ինչ սպասվում է առաջիկա երկու օրերին Երեւանում։

Միջոցառման գլխավոր գործընկերն ու գաղափարակիցը  «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունն է։ Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային տիրույթում Հայաստանի դերն ամրացնելն իրենց համար մեծ նշանակություն ունի, այդ պատճառով էլ համաժողովի կողքին են։

Համաժողովն ունենալու է պատվավոր հյուր՝ ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն է։ Միջոցառմանը ելույթ է ունենալու նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը։

Իսկ կազմակերպիչները նախատեսում են եւ լիահույս են, որ 2020-ին համաժողովը կդառնա գագաթնաժողով՝ էքսպոյի որոշակի էլեմենտներով, այն կլինի բավականին մեծ տարածաշրջանի համար, իսկ այս տարվա համաժողովը, կարծես թե փոքր մոդելն է սպասվող՝ հաջորդ տարվա մեծ ՏՏ միջոցառման։ Նախատեսվում է նաեւ, որ Սիլիկոնյան սարերը 2020-ին դուրս կգան Երեւանից ու կգնանք մարզեր։

Ցուցադրել ավելի
Back to top button