ԿարևորՀասարակություն

Պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի քաղաքացիներ, մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման արդյունքում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը ուզում է դառնալ ընդամենը նոր հարկատեսակի շուրջ դիսկուրսի։

Չկա նման դիսկուրս, և ես կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյացիաներին։ Իհարկե, ես չեմ ակնկալում, որ շատ ակտիվ մեկնաբանություններ գրող մեր առողջ և երիտասարդ բոլոր քաղաքացիները ամբողջությամբ կկարդան հայեցակարգը, սակայն ուզում եմ նրանց հիշեցնել, որ առողջության ապահովագրության (ապահովության) համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից և պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում։ Բոլորը հենց հիմա բժշկական ծախսեր են անում և հաճախ այնպիսի ծախսեր, որ բերում են ընտանիքների աղքատացման։

Եվ եթե համակարգը ներդրվի այն պաշտպանելու է հենց ձեզ թե՛ առողջ և երիտասարդ, թե՛ ոչ այնքան առողջ և ոչ այնքան երիտասարդ տարիքում։ Իսկ թե ինչպիսինն է այն լինելու, արժի կարդալ, հետո նոր մեկնաբանել»։

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով:

Ցուցադրել ավելի
Back to top button