ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կարևորը որակյալ նպատակներ են․«Արժեքների հեղափոխություն»

«Հեռուստամարաթոն 2019»- ի արդյունքը նախորդ տարիներից ավելի քիչ գումար, բայց մասնակիցների ավելի մեծ քանակ արձանագրեց։ Հիմնադրամը փոխել է ռազմավարությունը և  կարևորում է ոչ թե նվիրատվությունների չափը, այլ՝ նվիրատուների  քանակը։ 

«Եթե հիմնադրամը կարողանա 1 մլն հայ ներգրավել, որոնք ամսական 5-10 դոլար կփոխանցեն, Հայաստանը կշենացնենք»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։

«Դժվար գործողություն է՝ փոխել մարդկանց վերաբերմունքը,  որ ոչ թե գումար տան, այլ այդ գործն անեն հաճույքով»,- ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ  Վահե Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ցուցանիշ պետք է լինի ոչ թե մասնակիցների քանակը, այլ նրանց ներգրավվածության ու մասնակցության աստիճանը։

Հովհաննիսյանը համոզված է՝ մասնակցության, ներգրավվածության, նվիրվածության գաղափարները շատ ավելի կարևոր են, քան` հավաքված գումարները։

«Հիմնական հարցը մեկն է՝ կարո՞ղ ենք առաջ բերել այնպիսի նպատակներ, որոնցով կհետաքրքենք, կոգևորենք աշխարհում ապրող հայերին, կհամախմբենք բոլորին»։

Խնդիրը, ըստ Հովհաննիսյանի, որակով նպատակներ ունենալն է։

Ցուցադրել ավելի
Back to top button