ԿարևորՀասարակություն
Ընտրվել է «Երիտասարդական մայրաքաղաք 2020»–ը

Կապանն ընտրվել է ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք՝ լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը: Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ և հայտերի փորձագիտական գնահատման արդյունքում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականին Կապանում կիրականացնի տեղական, միջազգային, ինչպես նաև դրամաշնորհային երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներգրավվելով համայնքի և մարզի երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին:
Նոյեմբերի 5-25-ը sms քվեարկություն էր եղել, իսկ նոյեմբերի 15-ից մրցույթի կազմկոմիտեն, փորձագետների հետ միասին այցելել էր հայտատու քաղաքների` մարզական, մշակութային, ժամանցի հաստատություններ և ծանոթացել էր տեղի երիտասարդների հետ: