ԿարևորՀասարակություն

«Դեկտեմբերին պատրաստ կլինի ավտոբուսների նոր պարկը». Հայկ Մարության

Դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.

«Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրոնսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի:

Այնուհետ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ զրուցեցինք ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Մեկնեցինք նաև մետրոպոլիտեն և ծանոթացանք մեր կարևորագույն տրանսպորտային կառույցի աշխատանքների որոշ մանրամասների»:

Ցուցադրել ավելի
Back to top button