ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Որն է Հայաստանի միակ՝ ռուսական անվտանգության «ճոպանի» այլընտրանքը

«Ռադիոլուրի հյուրասրահում» այսօր հյուրընկալել ենք  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանին: Այսօր  փորձելու ենք գնալ Հայաստանը ռմբակոծելու թուրքական պլանի հետքերով։

«Բնականաբար, բոլոր երկների զինված ուժերը միշտ հաշվի են առնում պատերազմների, ռազմական գործողությունների հնարավոր տարբերակները։ Այստեղ արտառոց որևէ բան չկա։ Արտառոց կլիներ, եթե Թուրքիան չունենար Հայաստանի նկատմամբ նման ծրագիր և նման պլանավորում։ Վստահ եմ՝ անգամ Ռուսաստանը կարող է ունենալ Հայաստանը ռմբակոծելու ծրագիր։ Բայց դա չի նշանակում, որ վաղը դա անելու է»,- մեկնաբանելով  Հայաստանը ռմբակոծելու վերաբերյալ թուրքական ծրագիրը բացահայտած շվեդական Nordic Monitor պարբերականի հրապարակումը, նշում է «Մոդուս Վիվենդի»  կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ փարատելով մեր հասարակության անհանգստությունը Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ։

Փորձագետը  խիստ կասկածելի  է  համարում «բացահայտումը» նման ձևով և մատնանշում հնարավոր նպատակը․ Հայաստանի հասարակության մեջ արթնացնել վախերը, թե հայերն  ունեն երկու ընտրություն՝ ռուսական սապոգի և թուրքական յաթաղանի միջև։ 

Արա Պապյանի համոզմամբ, սակայն, սա չի նշանակում, որ պետք է թերագնահատել դեպի Հարավային Կովկաս ու մասնավորապես Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հավակնությունները։  «Չեմ կարծում, թե Թուրքիան որպես պետություն պատերազմ կսկսի Հայաստանի դեմ, դա Անակարային պարզապես պետք չէ։ Թուրքիան, որպես պետութուն,  չի մտնի Հայաստանի հետ պատերազմի մեջ, բայց ամեն ինչով կաջակցի  Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում։ Հետևաբար, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ բռնկվի, մենք պիտի ակնկալենք, որ Նախիջևանում ճակատ ենք ունենալու»,-նշում է քաղաքագետը։

Անհանգստանալ պետք չէ, ասում է Պապյանը, միաժամանակ մատնանշում է․ Հայաստանի անվտանգային համակարգը այժմ կախված է  միայն հայ-ռուսական հարաբերությունների «ճոպանից», որի կողքին անհրաժեշտ է ունենալ նաև այլընտրանք։

«Չինաստանն այժմ համամոլորակային քաղաքականություն է իրականցնում, և կա այսպիսի մի չինական ձևակերպում, որ Չինական պարիսպը սկսվում է Արարատի ստորոտից։ Կա Չինաստանի և Թուրիայի շահերի բախում, և Թուրքիայի՝ դեպի Արևելք ձգտման հիմնական  հակակշիռը այսօր պետք է լինի Չինաստանը»,- համոզված է Արա Պապյանը։ 

Back to top button