ԿարևորՀասարակություն

Վերադարձած թալիշցիները հասցրել են անգամ աշնանացան անել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին տարիների ներդրումներից ամենանշանակալին Թալիշի վերականգնման ծրագիրն է: 22-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ, ապրիլյան պատերազմից հետո տարբեր տեղեր ցրված թալիշցիները վերադարձել են  հիմնադրամի և Արցախի կառավարության ջանքերով վերականգնվող  հայրենի օջախ: Դպրոցում հնչել է առաջին զանգը:

Տանյա Մեժունցը Թալիշի դպրոցը ղեկավարում  է մոտ մի տասնամյակ:  Մինչ ապրիլյանը սկսվել էր գյուղի հին դպրոցի այնքան սպասված վերակառուցման ծրագիրը: Հին դպրոցը  հակառակորդի նշանառության տակ էր  միշտ:  Ապրիլյանից հետո  նորը կառուցվեց  գյուղի անվտանգ թաղամասում:

2016-ին հաջորդած երկու տարին թալիշցի երեխաների ուսումը Ալաշանում էր կազմակերպում:  Ֆեդյա Ապրեսյանը  Թալիշի միջնակարգ դպրոցի զինղեկն է:  Առաջիններից մեկն է գյուղ վերադարձել. ռազմագիտության կաբինետում հին դպրոցից բերված     ցուցատախտակներն են:  26 աշակերտներին դրանք հուշելու շատ բան ունեն:

Թալիշի նախկին համայնքապետը` Վիլեն Պետրոսյանը, այժմ Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալն է:   

Թալիշում հիմա նոր Հանդիսությունների տուն, Համայնքային կենտրոն, դպրոց և մանկապարտեզ ունեն: Ընթացքում է բնակարանաշինական ծրագիրը: 46 ընտանիք վերադարձել է, հասցրել են աշնանացան անել:

Ցուցադրել ավելի
Back to top button