Սպորտ

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտահոգ լինելով հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ: Ուստի, պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձինք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»:

ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրվելու ցանկություն էր հայտնել Խորեն Հովհաննիսյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 21-ին ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է դեկտեմբերի 23-ին, որի ընթացքում ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ եւ նոր գործադիր կոմիտե: 

Ցուցադրել ավելի
Back to top button