Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Բնապահպանական ռիսկի մասին խոսելը շատ նորաձև է դարձել․ երկրաբան Արշավիր Հովհաննիսյան

Աշխատավարձը ցածր է, երիտասարդ գիտնականների մի մասը հեռանում է ինստիտուտից․ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում խնդիրները գրեթե նույնն են, ինչ մյուս գիտական կենտրոններում։ Այստեղ, սակայն, առանձնահատկություն կա՝ նրանց առաջարկների մեծ մասը տնտեսության մեջ ներդրվում է։ Հայաստանի բոլոր հանքավայրերի շահագործման մեջ ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիան իր ներդրումն ունի։ «Ցանկացած հանքավայր բնապահպանական ռիսկ է պարունակում,- պատմում է լաբորատորիայի վարիչ Արշավիր Հովհաննիսյանը։ Նա նաև ընդգծում է․ «Հիմա շատ նորաձև է դարձել բնապահպանական ռիսկի մասին խոսելը։ Սակայն, մարդիկ մոռանում են, որ երբ մարդը քարանձավից դուրս եկավ, ինքն էլ փորձանք դարձավ բնության համար։ Մարդը ինքը բնապահպանական ռիսկ է»։ Երկրաբանի խոսքով, եթե Հայաստանն ուզում է բարձր տեխնոլոգիական ու ռազմական արդյունաբերությունը զարգացնել, պետք է երկրաբանությունից սկսել։ Երկարաբանը խոստովանել է ՝ երջանիկ են, քանի որ բնության հետ շատ են շփվում ու սիրում են բնությունը իրականում, ոչ թե համակարգչի առջև նստած։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close