ԿարևորՀասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվեց 9 միլիոն 856 հազար 100 դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրեց  ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրի ներքո։

Ըստ նախնական տվյալների նվիրաբերվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։

12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի անցկացվեց  Երեւանում, իսկ հաջորդ 8 ժամը հեռարձակվեց  Լոս Անջելեսից։

Հեռուստամարաթոնի հեռարձակման առաջին 4 ժամերին հանգանակել է 7 մլն 012 հզր 695 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի արդյունքների:

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:

Back to top button