ԿարևորՀասարակություն

Կունենանք սովորականից տաք դեկտեմբեր

Կունենանք սովորականից տաք դեկտեմբեր, ֆեյսբուքի իր էջում ներկայացնելով դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը, գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։ Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։

Հենց ամսվա սկզբին` դեկտեմբերի 1-2-ին, մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։

Հ․ Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասանալ, որ ողջ ամիսն անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասն անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»,– գրել է Սուրենյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button