Հասարակություն
Երիտասարդական միջազգային գիտաժողով՝ Մատենադարանում

Երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին, Մատենադարանի հարկի տակ է հավաքվել երիտասարդ գիտնականներին:
Եռօրյա գիտաժողովը մեկնարկել է նոյեմբերի 28-ին, այն կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հկ-ն: Երիտասարդ գիտնականները կարծում են, որ hայագիտության զարգացման գործում դեռ նոր անելիքներ կան: Զեկուցումներով հանդես են գալիս հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններ ներկայացնող ավելի քան երեք տասնյակ երիտասարդ հետազոտողներ: Զեկուցումներն առնչվում են հայ միջնադարագիտության ամենատարբեր ոլորտներին: Ծրագրին կարելի է ծանոթանալ այս հղումով՝ https://drive.google.com/file/d/199CS1WmF-n7AeYXyF3tqm0xItt50sm1A/view