ԿարևորՀասարակություն

Ալեքսիս Օհանյանն ընդունել է մարտահրավերը

«Reddit»-ի համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանականությանը մասնակցելու մարտահրավերը:

«Համարեք, որ ունեք այն, Նիկոլ Փաշինյան»,- գրել է Ալեքսիս Օհանյանը Twitter-ում՝ մարտահրավերի մասին լուրն առնելով  Հայաստանի հանրային ռադիոյի թվիթերյան էջից:

Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին մարտահրավեր էր նետել աշխարհահռչակ հայերից Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին․ «Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»։

Ցուցադրել ավելի
Back to top button