ԿարևորՀասարակություն

Նորքի անտառներում կներդրվի կաթիլային ոռոգման համակարգ

ՀՀ կառավարությունը 6 միլիոն դրամ է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանք կատարելու համար։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- ասել է Գրիգորյանը։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button