ԿարևորՀասարակություն

Երևանի նախկին ոստիկանապետը Մարտի 1-ի գործով ուներ վկայի կարգավիճակ․ դատախազություն

Պյատիգորսկում այսօր պայթյունի հետևանքով մահացած Երևան քաղաքի վարչության  նախկին պետ Աշոտ Կարապետյանը 2008թ. մարտի 1-2-ի  դեպքերին առնչվող և  նախաքննության ընթացքում գտնվող գործով մեղադրյալի կամ տուժողի դատավարական կարգավիճակ չունի, բայց որպես վկա մեկ անգամ հարցաքննվել է՝ «Ռադիոլուրին» հայտնել են գլխավոր դատախազությունից։

Ոստիկանության նախկին պաշտոնյան ու նրա մորեղբայրը  մահացել են մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում շինության փլուզման հետևանքով։ Դեպքի  առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից։ 

Աշոտ Կարապետյանը  90-ականներից առանցքային պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում։ Ղեկավարել է  Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանություն բաժանմունքները, եղել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, 2013–ից՝  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աշոտ Կարապետյանը զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։

Ցուցադրել ավելի
Back to top button