ԿարևորՀասարակություն
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը ծննդատան նոր մասնաշենք կունենա


Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին որոշման նախագիծը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ։
«Հաջորդիվ կկատարվի նախագիծը և կսկսվի շինարարությունը, որը կիրականացվի մեր հայրենակից Վարդան Սիրմաքեշի միջոցներով, ինչի համար շնորհակալ ենք նրան»,– գրում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։
Շինաշխատանքները կսկսվեն 2020 թվականին: