ԿարևորՄշակույթ

Իմ մահվան օրը կիջնի լռություն․․․ Այսօր Չարենցի մահվան օրն է

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես  ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրված:

Նոյեմբերի 27-ը մեր մեծանուն պոետի՝ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է։ 1937-ի աշնանային հենց այս օրը նա մահացավ բանտում՝ թողնելով գրական հսկա մի ժառանգություն, որով հպարտանալու ենք դեռ դարեր։

1935-37 թվականներին Չարենցի մահվան օղակը սեղմվում էր : «Իրեն հատուկ պայծառատեսությամբ Չարենցը զգում էր նաև իր մահը»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը: 1936 թվականի սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, օգոստոսի 9-ին՝ ձերբակալում: Մեղադրանքները նույնն էին, ինչ որ բոլորինը՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, պետական դավաճանություն:

Վերջին անգամ Չարենցին ձերբակալում են 1937 թվականի հուլիսի 27-ին: Նոյեմբերի 27-ին Չարենցը բանտում մահանում է:

Գասպարյանի «Գիրք մնացորդաց»-ում  ընդգրկված են  քաղաքական գործիչներին  նվիրված երկեր, այդ թվում՝ Աղասի Խանջյանին նվիրված «Դոֆինը նաիրական» շարքը: Գրքում տեղ են գտել  բանաստեղծի գրական ընկերներին ՝ Բակունցին և այլոց նվիրված  բանաստեղծություններ, ինչպես նաև Չարենցի՝  էրոտիկ  բովանդակություն ունեցող ստեղծագությունները:

Դավիթ Գասպարյանը պատմում է. «Արուս Ոսկանյանին նվիրված  պոեմներից մեկում այսպիսի մի ցուցում կա. Չարենցն ասում է՝ Արուս, կատակով  գրած այս տողերը վաղը, մյուս օրը  հանկարծ կընկնեն մեկ ուրիշի ձեռքը և ինձ կմեղադրեն մազոխիզմի և  այլնի մեջ:  Ասում է՝ ավելի լավ է՝ ոչնչացնես»: Միաժամանակ «Ազդ»-ում ցուցում է տալիս՝ ինչ գնով էլ լինի, անգամ  իր կյանքի գնով, անտիպ գրությունները պահպանել, չոչնչացնել՝  ի պահ տալ գրական թանգարանին:

«Եթե Չարենցն ասում էր պահպանել, ուրեմն դրանք պետք էր հրատարակել, որովհետև պահպանելու լավագույն ձևը դա է»,-ասում է Դավիթ Գասպարյանը

Back to top button