ԿարևորՄշակույթ

«Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր». ցուցադրություն Գաֆէսճեան կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ ներկայացնելով ընտրանի արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուից: Սա Կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի թվով չորրորդ ցուցադրությունն է:

20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի մասնավոր հավաքածուից ընտրված շուրջ 60 արվեստանմուշները ներկայացնում են 44 արվեստագետի, ովքեր ապրել և ստեղծագործել են տարբեր մայրցամաքներում, երկրներում և արվեստային կենտրոններում:  Ցուցադրությունը սահուն կերպով ուրվագծում է անցյալ հարյուրամյակի ընթացքում արդի արվեստի զարգացումը այս գործընթացին ինտեգրված սփյուռքահայերի տեսանկյունից:

Այս հեռանկարներից մի քանիսը քաջ հայտնի են Հայաստանում և արտերկրում, իսկ շատերը պետք է հայտնաբերվեն նորովի: Հավաքական կերպով, այս աշխատանքները նաև թույլ են տալիս հետազոտելու՝ ինչպես է սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը պայմանավորել արդի հայ արվեստը, որը ձևավորվում էր արևելահայ կենտրոններում 1900-ականներից մինչ 1990-ականներ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close