ԿարևորՀասարակություն
Սուրբծննդյան տոնավաճառն այս տարի կանցկացվի Երևանի 2750-ամյակի այգում

Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:
Այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Հանրապետության Հրապարակին հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում: Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն: