ԿարևորՄտքերի խաչմերուկ

Հարկային համակարգ՝ առանց պոպուլիզմի․ «Ենոքավանի հանրապետություն»

«Ենոքավանի հանրապետություն» հաղորդման հեղինակ Արտակ Չիբուխչյանը կարծում է, որ հարկային համակարգը վերանայման խնդիր ունի։  Հարկագոյացումը, ըստ նրա,  ճիշտ ուղղությամբ չի գնում։ Եկեք չզբաղվենք պոպուլիզմով՝ ասում է Չիբուխչյանը։

«Եկեք չասենք, որ փոքրն ու միջինը ազատվում են ԱԱՀ-ից, քանի որ նրանց ստեղծած արժեքի համար վճարում է խոշորը, իսկ խոշորին ձեռնտու չէ վճարել և’ իր, և’ փոքրի համար: Դրա համար խոշորը կգնի խոշորից,  որը ևս վճարում է ԱԱՀ, որպեսզի չվճարողի բեռն իր վրա չընկնի»:

Գործող  մոդելը, ըստ Չիբուչյանի,  կտանի հայտնի ուղղությամբ․ խոշորներն ավելի կխոշորոնան, փոքրերն ու միջիններն այդպես էլ կմնան ու կմտածեն խոշորի մոտ աշխատանք գտնելու մասին:

Ճիշտ հարկման իր մոդելի ու պատկերացումների մասին Արտակ Չիբուչյանը պատմել է «Ենոքավանի հանրապետություն» հեղինակային ծրագրում։

Ցուցադրել ավելի
Back to top button