«Ակօս» շաբաթաթերթում հրապարակված նյութերի ամփոփ ներկայացում. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները, ստամբուլահայության մտահոգությունները՝ «Ակօս»-ի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի մեկնաբանությամբ:
Փարիզում բնակվող օպերային երգիչ Ադամ Բարրոն թողարկել է «Ավե Մարիա» խորագրով ձայնասկավառակ: Ձայնասկավառակում ներկայացվում են արևմտաեվրոպական կոմպոզիտորների, ինչպես Մխիթար Սեբաստացու ստեղծագործություններից: Համաշխարհային մեծությունների կողքին բարիտոնը կատարել է նաև երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որը նվիրվել է ապրիլյան պատերազմում զոհված զինվորներին: