Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Երկրաբանական կորցրած ու նոր ստեղծված ուղղություններ՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

Երկրաշարժ, սողանք, սելավ․ Հայաստանին բնորոշ բնական այս աղետներին ընդամենը մի քանի օր առաջ որպես բացահայտում ավելացավ նաև հրաբխային վտանգը։ Հրաբխային գոտիների մասին զրույց ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում։ Գիտական այս կենտրոնն իր աշխատանքները սկսել է 22 աշխատողով ՝ 1935 թվականին: Այսօր արդեն այստեղ շուրջ 140 մարդ է աշխատում։ Գիտական գործունեության 84 տարիների ընթացքում ինստիտուտը երկու հասցե է ունեցել՝ Աբովյան-Պուշկին խաչմերուկում գտնվող երկհարկի շենքում էին երկրաբանները տարիներ շարունակ ուսումնասիրություններ անում: 1967թվականից արդեն տեղափոխվել են ԳԱԱ հարևանությամբ գտնվող շենք։ Ի տարբերություն այլ ինստիտուտների, երկրաբանական գիտությունների ինստիտուտի առաջարկների մեծ մասը տնտեսության մեջ կիրառվում են: ՀԱԷԿ-ի նոր միջուկային բլոկի կառուցման աշխատանքները սկսելու համար հենց Երկրաբանական գիտությունների ինստիտուտն է տարածքի սեյսմիկ ու հրաբխային վտանգի գնահատման աշխատանքներ իրականացրել։ Գիտնականների ուսումասիրության արդյունքում Վանաձորը Գյումրիից ավելի ռիսկային գոտում է հայտնվել: Երկրաբանական գիտությունների ինստիտուտն ունի կորցրած ու նոր ստեղծված ուղղություններ:

Back to top button