Հատվող եթեր

«Հատվող եթեր»․ Յուրաքանչյուր երեխա պետք է ստանա երաժշտական կրթություն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը նշում է հիմնադրման 90-ամյակը:Անդրադարձ դպրոցի տարեգրությանը, հարուստ պատմությանը, անվանի շրջանավարտներին, հիմնադրման 90-ամյակի հոբելյանական համերգին: Ինչպիսի՞ն է եղել երաժշտական կրթօջախի անցած ճանապարհը, պահպանե՞լ է արդյոք երաժշտական դպրոցն իր դերն ու նշանակությունը մեր օրերում, տարիների ընթացքում հայ երաժշտարվեստի ի՞նչ ականավոր գործիչներ են ուսանել այս հաստատությունում, ներկայումս մասնագիտական ի՞նչ բաժիններ են գործում կրթօջախում, մեր ժամանակներում հաճախո՞ւմ են արդյոք երեխաները երաժշտական դպրոցներ, որո՞նք են երաժշտական դպրոցների արդի խնդիրները, բազմակողմանի զարգացում ստանալու համար արդյո՞ք յուրաքանչյուր երեխա պետք է հաճախի երաժշտական դպրոց, թե միայն շնորհալիները, մեր օրերում ի՞նչ երաժշտական նախասիրություններ ունեն հայ երեխաները և արդյո՞ք երաժշտական կրթությունը հասանելի է Հայաստանում, ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում ո՞րն է երաժշտական դաստիարակության դերն ու նշանակությունը:
Զրույց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Մարինա Վարդանյանի հետ։

Back to top button